ֆբդս

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին


Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ քննարկվել է իրավիճակը Սիրիայում, Գազայի հատվածում և Ուկրաինայում, անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասին:

Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման պատմական հնարավորություն է ստեղծվել։ Նա նշել է, որ երրորդ կողմերը պետք է «արդար և անաչառ» աջակցություն ցուցաբերեն այդ գործընթացին:
 

Add new comment