ԱՊՀ

ԱՊՀ երկրների ղեկավարները կքննարկեն սահմանների կայունությանը և անվտանգությանն առնչվող հարցեր

Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ամենամյա նախաամանորյա ոչ պաշտոնական հանդիպումը, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:

Ինչպես նշվել է, կամփոփվեն 2024 թվականին Ռուսաստանի նախագահությամբ Համագործակցության շրջանակներում համատեղ աշխատանքի արդյունքները և կբացահայտվեն հետագա փոխգործակցության հիմնական ոլորտները։

Պետությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն արդի միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ՝ շեշտը դնելով ԱՊՀ տարածքում և նրա արտաքին սահմաններում կայունության և անվտանգության ապահովման վրա։
Հանդիպումը, ավանդույթի համաձայն, կանցկացվի ազատ, ընկերական քննարկման ձևաչափով։ Ֆիքսված օրակարգ չկա:
 

Add new comment