Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի․ եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Վարդան Օսկանյան
Վերջին օրերին մենք հետևում ենք Փաշինյանի հայտարարութոյւններին ԼՂ հարցի շուրջ: Նրա վերջին հայտարարությունն այն էր, որ իբր 1994 թ-ից ԼՂ-ի շուրջ ընթացող բանակցությունները միտում են ունեցել Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: Իհարկե, այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի կողմից իր մեղքերը քավելու, իր սխալներն արդարացնելու նոր դրսևորում է: Ղարաբաղի կորստից հետո, նույնիսկ պատերազմից հետո ինքը մտել էր այս գործընթացի մեջ՝ արդարացման, որ առավել խորացրել է մեր խնդիրները, և այսօր այդ արդարացման գործընթացը բոլորովին նոր դրսևորում է ստացել, և Փաշինյանն իր առաջ խնդիր է դրել այս հարցը բերել ընդհանուր արդեն հանգուցալուծմանը:
Այս մասին ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Ինչքան միջազգային հանրությունն ավելի հաճախ է խոսում ԼՂ հարցի շուրջ, այնքան Փաշինյանի մոտ կարծես սրվում են այս արդարացման դրսևորումները: Դրանք, կարծես, Փաշինյանին հանգիստ չեն տալիս, որովհետև նա ուզում է այս հարցը փակի: Եվ այդ ճանապարհին նա վերջերս մարտահրավեր նետեց նախկին նախագահներին՝ հանրային բանավեճի մեջ մտնել իր հետ: Նախագահները մերժել են այդ հրավերը:
Ես 1992թվականից եղել եմ ԼՂ-ի բանակցությունների առաջին գծում, սկզբում որպես շարքային դիվանագետ, հետո ինձ վրա պարտականություն է դրվել բանակցությունները վարել: Այնուհետև 1994 թվականին նշանակվել եմ ԱԳ փոխնախարար և շարունակել եմ լինել գլխավոր բանագնաց, այնուհետև եղել եմ ԱԳ նախարար, վարել եմ այդ բանակցությունները: 2008-ին հասցրել եմ բանակցային իր գագաթնակետին և ստացել ենք Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը, որտեղ առաջին անգամ լինելով՝ ամրագրվում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դա հաստատվում է միջազգային հանրության կողմից: Դա մեջ հաջողությունն էր:
Մինչ այդ մասնակցել եմ բոլոր փաստաթղթերին, կարող եմ վերարտադրել դրանք:
Հազվագյուտ մարդկանցից եմ, որ տիրապետել եմ ու շարունակում եմ տիրապետել ողջ գործընթացին: Այդ հանգամանքով պայմանավորված` ուզում եմ ասել հետևյալը. Փաշինյանը վերահաստատեց բանավեճ ունենալու իր ցանկությունը: Ես ուզում եմ ասել, որ թույլ չեմ տալու, որ նա շարունակի խաբել մեր ժողովրդին: Ես կարող եմ հակադրվել Փաշինյանին և կարող եմ ապացուցել, որ նա խաբում է:
Ես ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյանին և ասում, որ եթե դու իրոք հավատում ես քո ասածին, անկեղծ ես քո անձի նկատմամբ, ձեռքդ դիր խղճիդ։ Եթե իրոք հավատում ես քո ասածին, արի մենք հանրային բանավեճ ունենանք, որպեսզի ես մեր հանրության առաջ, քո աչքի մեջ նայելով, ժողովրդի աչքի մեջ նայելով համոզեմ քեզ և ապացուցեմ, որ դու սխալ ես։
Բայց մի պայմանով, որ այդ բանավեճը պարտվելուց հետո, և դու կպարտվես, ես կասկած չունեմ, որովհետև սնանկ են քո բոլոր հիմնավորումները, դու կխոստանաս մեր ժողովրդին, որ կփոխես քո քաղաքականությւոնը ԼՂ հարցում։ Դու առնվազն մոտ ապագայում բանակցային օրակարգ կբերես ԼՂ ժողովրդի՝ իրենց հայրենիք, իրենց տները վերադառնալու իրավունքի հարցը»:
Այդ պայմանաով ես պատրաստ եմ քո հետ բանավիճելու և սպասում եմ քո պատասխանին»,- ասել է Օսկանյանը։
Վարդան Օսկանյանը հիշեցրեց, որ 1992 թվականից Լեռնային Ղարաբաղի բանակցութունների առաջին գծում է եղել, սկզբում որպես շարքային դիվանագետ, հետո՝ փոխարտգործնախարար, ապա՝ որպես նախարար։
«Բանակցային գագաթնակետին ստացել ենք Մադրիդյան սկզբունքների փատսթուղթը, որտեղ առաջին անգամ ամրագրվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և դա հաստատվում է միջազգային հանրության կողմից, երեք համանախագահող երկրների կողմից։ Որովհետև դա եղել է իրենց առաջարկությունը, որ ԼՂ ժղովուրդը իրավունք ունի հանրաքվեի միջոցով որոշել իր քաղաքական ճակատագիրը։ Սա իսկապես եղել է մեծ հաջողություն»։
Add new comment