Սիրիա

Սիրիայում զինված խմբավորումները համաձայնել են միանալ պաշտպանության նախարարությանը

Սիրիայի զինված ուժերը որոշել են ինքնալուծարվել և դառնալ երկրի նոր պաշտպանության նախարարության մաս1 Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությանը։

Նշվում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ աշ-Շարաայի և խմբավորումների հրամանատարների հանդիպման ընթացքում:

Դեկտեմբերի 22-ին Աշ-Շարաան հաստատել էր, որ Սիրիայում զինված խմբավորումներ կարող են գոյություն ունենալ միայն երկրի պաշտպանության նախարարության հովանու ներքո: Նա նշել էր, որ այդ պայմանին խմբավորումների հրամանատարների մեծ մասը համաձայնել է դեռ նախքան Բաշար Ասադի դեմ ռազմական գործողություն սկսելը։ Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդն այն ժամանակ ընդգծել էր, որ թույլ չի տա երկրում զենքի անվերահսկելի շրջանառություն:

Add new comment