«Զանգեզուրի միջանցքն» այլընտրանքային երթուղի և թողունակություն կապահովի. թուրք նախարար
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն» այլընտրանքային երթուղի և թողունակություն կապահովի, գրում է թուրքական «Anadolu» գործակալությունը:
«Մեր ներկայիս Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային կապը որոշակի թողունակություն ունի։ Բաքու-Թբիլիսի-Կարս գիծը մի գիծ է, որը միաժամանակ Վրաստանի տարածքով Սև ծովի նավահանգիստների հետ կապ է ապահովում։ Բայց բեռները կարող են նաև ուղիղ գծով փոխադրվել: Մենք ելնում ենք նրանից, որ պետք է այլընտրանք լինի՝ գիծ, որը սկսվում է Կարսից և հասնում Իգդիր-Դիլուջու, այնտեղից էլ՝ Նախիջևան։
Դա կազմում է 43 կիլոմետր Հայաստանով, 61 կիլոմետր՝ Իրանի տարածքով։ Այնուհետև գիծն անցնում է Ադրբեջանից դեպի Հեռավոր Արևելք Կասպից ծովով: Այս նախագծի վրա աշխատանքներն առաջիկա ամիսներին կմեկնարկեն։ Նախիջևանում գոյություն ունի երկաթուղային գիծ, այն կվերանորոգվի։ Այս գիծը այլընտրանքային երթուղու ստեղծմամբ լրացուցիչ թողունակություն կապահովի»,- հայտարարել է Ուրալօղլուն։
Add new comment