detq

Բայդենի վարչակազմը մտահոգված է, որ թուլացած Իրանը կարող է որոշել միջուկային զենք ստեղծել․ Սալիվան

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտահոգված է, որ թուլացած Իրանը կարող է որոշել միջուկային զենք ստեղծել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Սալիվանն ասել է CNN-ին տված հարցազրույցում։

Սալիվանը շեշտել է, որ Իրանի սովորական հնարավորությունները նույնպես կրճատվել են՝ նկատի ունենալով իսրայելական վերջին հարվածները իրանական օբյեկտներին, այդ թվում՝ հրթիռային գործարաններին և հակաօդային պաշտպանության օբյեկտներին: 

«Զարմանալի չէ, որ Իրանում հնչում են ձայներ, որոնք ասում են. «Միգուցե մենք պետք է հենց հիմա միջուկային զենք ստեղծե՞նք... Հնարավոր է, որ պետք է վերանայենք մեր միջուկային դոկտրինան»», - ասել է նա:

Սպիտակ տան պաշտոնյայի կարծիքով՝ այժմ իրական վտանգ կա, որ Իրանը կվերանայի իր դիրքորոշումն այն մասին, որ չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել։

«Մենք հիմա փորձում ենք զգոն լինել այս վտանգի հանդեպ: Սա վտանգ է, որի մասին անձամբ կտեղեկացնեմ նոր թիմին»,- ասել է Սալիվանը՝ հավելելով, որ այդ հարցով խորհրդակցել է նաև ԱՄՆ դաշնակից Իսրայելի հետ։

 

 

Add new comment