Submitted by D.Guyumjyan on
detq

Սիրիայի նոր իշխանությունները համաձայնության են եկել զինյալ խմբավորումների հետ

Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են, թե համաձայնության են եկել երկրով մեկ սփռված զինյալ խմբավորումների հետ նրանց կազմալուծման և կանոնավոր բանակին ինտեգրվելու վերաբերյալ: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է սիրիական պետական SANA գործակալությունը։

Հաղորդվում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել «Հեյեթ Թահրիր ալ-Շամ»-ի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի և Բաշար ալ Ասադի դեմ պայքարող մյուս զինված խմբերի միջև այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք՝ «Հեյեթ Թահրիր ալ-Շամ»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։

Ավելի վաղ ալ-Շարաան հայտարարել էր, թե Սիրիայում զինված խմբավորումները կարող են գործել միայն պաշտպանության նախարարության հովանու ներքո։

Add new comment