Պետք է պահպանել պատմական ճշմարտությունը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում հայտնել է, որ Ռուսաստանն ակնկալում է, որ ԱՊՀ անդամ երկրների զինվորականները կկարողանան մասնակցել 2025 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին։
Նա հիշեցրել է, որ 2025 թվականն ԱՊՀ-ում հռչակվել է խաղաղության և նացիզմի դեմ պայքարում միասնության տարի, և պետք է ձգտել հետագայում նույնպես պահպանել պատմական հիշողությունը:
«Հարգանքի տուրք մատուցելով վետերաններին, թիկունքի աշխատավորներին, որոնք պաշտպանել են մեր ազատությունն ու անկախությունը` պետք է ձգտենք պահպանել այդ տարիների իրադարձությունների մասին պատմական ճշմարտությունը, հիշողությունն այն մասին, թե ինչ գնով է բաժին հասել աշխարհի ազատագրումը նացիզմից, առաջ տանել 1945 թվականին նվաճած հաղթանակի ընկալումը՝ որպես ողջ մարդկության համար ընդհանուր արժեք», - ընդգծել է Պուտինը:
Add new comment