Գազա

Գազայի հատվածին իսրայելական հարվածներից առնվազն 10 մարդ է զոհվել

Առնվազն 10 մարդ է սպանվել, այդ թվում՝ հինգ լրագրող, ավելի քան մեկ տասնյակը վիրավորվել հինգշաբթի օրը Գազայի հատվածում իսրայելական հարվածներից, հաղորդում է  Reuters-ը՝ վկայակոչելով Գազայի առողջապահության նախարարությունը։

Բժիշկները չեն բացառել, որ զոհերի թիվը կարող է աճել՝ նշելով, որ շատ մարդիկ մնացել են փլատակներում:

Ըստ Գազայի առողջապահության նախարարության՝ լրագրողները զոհվել են Գազայի կենտրոնական Նուսեյրաթ քաղաքի Ալ-Աուդա հիվանդանոցի մոտակայքում՝ նրանց մեքենային հասցված հարվածից։ Նրանք բոլորն էլ Al-Quds Al-Youm հեռուստաալիքի աշխատողներ էին։ Ըստ պաղեստինյան լրատվամիջոցների՝ լրագրողների մեքենան տարբերանշան է ունեցել և այն օգտագործվում էր հիվանդանոցից և Նուսեյրաթ ճամբարից տեղեկություններ հաղորդելու համար:

Իսրայելական բանակը հայտնել է, որ իր օդուժը «նպատակային է թիրախավորել» մեքենան, քանի որ, ըստ իրենց, ներսում եղել են «Իսլամական ջիհադ» զինյալ խմբավորման անդամները:

Add new comment