ՌԴ-ին հակադրվելու օրակարգը նպաստում է հենց ՀՀ-ի լիարժեք ու ամբողջական կախվածության ավելացմանը
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «Ցանկացած քաղաքական միավոր կամ անհատ, ով ՌԴ-ին հակադրվելու օրակարգ է իր համար սահմանում իբրև ՀՀ-ի ինքնիշխանության պահպանման ելակետ ու առաջնահերթություն, դրանով էականորեն ու լիաԺեքորեն նպաստում է հենց ՀՀ-ի լիարժեք ու ամբողջական կախվածության ավելացմանը և ինքնիշխանության ուծացմանը, որի արդյունքում գոյաբանական սպառնալիքին դիմագրավելու համար ՀՀ-ն դիմելու է այդ նույն ՌԴ-ին այս կամ այն ֆորմատով առավել խորացնելու(ինտեգրվելու) գործակցությունը:
Աշխարհը գնում է դեպի ռեգիոնալ բլոկային քաղաքականություն և դա ուղղակիորեն մեզ հետ էլ է կապված լինելու:
Նմանօրինակ բարդ գեոպոլիտիկ պայմաններում, ինչպիսին այսօր ՀՀ-ի վիճակն է, ու այն խնդիրները, որոնք նա ստեղծել է իր ու ռեգիոնի համար, սա միանշանակ մեծ բեռ ու խնդրահարույց վիճակ է հենց նույն ՌԴ-ի համար:
Նիկոլը ՀՀ-ի դիմադրության ներուժն է ուծացնում, որ վերջում ասի, դե քանի որ չենք կարող դիմադրել, մեզ պետք է կուլ տան:
ՀՀ-ի արևմտամետները (մի էական մասը Արևմուտքի հետ որևէ կապ չունի) որպես նման միավոր տեսնում են բացառապես Թուրքիան»:
Add new comment