gfhty

Փաշինյանը պատրաստ է Ադրբեջանի հետ թուղթ ստորագրի՝ առանց սահմանի անվտանգության երաշխավորի, սա մшռազմ է. Հայկ Մամիջանյան

Խաղաղության պայմանագիր կոչված փաստաթղթում ես խաղաղություն չեմ տեսնում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Ըստ ՔՊ-ական տարբեր կալիբրի ներկայացուցիչների հայտարարությունների, այս փաստաթղթում գերիների հարց չկա, սահմանազատման, ապաշրջափակման, տրանսպորտային ուղիների բացման մասին հիշատակում չկա,  Ջերմուկից ու մյուս օկուպացված տարածքներից զորքերի դուրսբերման, Արցախի, արցախահայերի ինքնորոշման ու վերադարձի մասին հիշատակում չկա: Հիմա հարց եմ տալիս՝ այդ թուղթն ինչի՞ մասին է»,- ընդգծեց Մամիջանյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաև փաստաթուղթը ստորագրելու՝ Փաշինյանի հայտնած  պատրաստակամությանը:

«Փաշինյանը մոտ 50,000 անգամ հայտարարել է, որ ինքն առաջարկել է Ադրբեջանին ստորագրել այդ պայմանագիրն առանց չճշտված կետերի: Մի կողմ դնենք, որ միջազգային իրավունքի տեսանկյունից դա մառազմ է, փաստորեն ինքը պատրաստ էր Ադրբեջանի հետ թուղթ ստորագրեր, առանց սահմանի անվտանգության երաշխավորի, իր համար դա այդքան էլ կարևոր կետ չէր»,- ասաց նա:



 


 

Add new comment