իրավական փորձագետ

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում 1987 թվականից ի վեր դրվագներ են մեղսագրվում. իրավական փորձագետ

«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում 1987 թվականից ի վեր դրվագներ են մեղսագրվում»,- «Մեդիա կենտրոնում» «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով ասուլիսում ասաց  «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» ՀԿ իրավական փորձագետ Աննա Մելիքյանը։

Նա նշեց, որ այդ անձանց շուրջ 1500 դրվագով մեղադրաքներ են առաջադրվել, քրեական գործերը փոխանցվել են դատարան, 15-30 օրվա ընթացքում դատարանը պետք է  նախնական նիստ նշանակի ու սկսի գործընթաց։ 

«Կարևոր է փաստել, որ 2020 թվականից ի վեր մենք արձանագրում ենք ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերավերմունքը ու դատավարությունները, միանաշանակ է, որ արդար դատաքննության իրավունքի որևէ երաշխիք չի ապահովվում։

Հայրենադարձված գերիների և քաղաքացիական անձանց հետ հարցազրույցները փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից տրամադրված անվճար փաստաբանները, հանրային պաշտպանները որևէ աջակցություն, փաստացի որևէ արդյունավետ պաշտպանություն չեն իրականացնում, եթե լինում են հանդիպումներ, ձևական բնույթ են կրում»,- ասաց Աննա Մելիքյանը։

Add new comment