ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն Բեռնից սպասում են միայն Ուկրաինա զենքի վերաարտահանման թույլտվություն

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն Բեռնից սպասում են միայն Ուկրաինա զենքի վերաարտահանման թույլտվություն

«ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն Բրյուսել ժամանած շվեյցարացի խորհրդարանականներին բացատրել են, որ Բեռնից սպասում են միայն Ուկրաինա զենքի վերաարտահանման թույլտվություն»,- նշված է Շվեյցարիայի Սենատի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսն ավելի վաղ հայտարարել էր, որ Բեռնը թույլ կտա զենքի վերաարտահանումը Կիև, եթե Շվեյցարիայի խորհրդարանը փոփոխություն կատարի օրենքում։

Շվեյցարիան, հղում անելով ռազմական չեզոքության սկզբունքին, մերժել է Գերմանիայի, Իսպանիայի և Դանիայի հարցումները՝ Համադաշնությունում արտադրված զինամթերքը Ուկրաինա վերաարտահանելու վերաբերյալ։ Շվեյցարիայի իշխանություններն ընդգծել են, որ կարող են հրաժարվել շվեյցարական ռազմական նյութերի վերաարտահանումից այն դեպքում, եթե երկիրը, որի համար դրանք նախատեսված են, ներգրավված չէ միջազգային զինված հակամարտության մեջ։

 

Add new comment