Ուկրաինա

Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած

Ուկրաինայում 2024 թվականի վերջի դրությամբ հատուկ հանգամանքներում անհետ կորած է համարվում 60 հազար մարդ։

Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում անելով Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հատուկ հանգամանքներում անհետ կորածների բաժնի ղեկավար Դմիտրի Բոգատյուկին:

Նրա տվյալներով ՝ հատուկ հանգամանքներում անհետ կորած անձանց միասնական գրանցամատյանի վարման սկզբից այնտեղ տեղեկություններ են գրանցվել ավելի քան 70 հազար մարդու մասին, որոնք համարվում էին անհետ կորած:

«Դեկտեմբերի 26-ի դրությամբ շուրջ 60 հազարը դեռ ակտիվ հետախուզման մեջ են: Եվս 10 հազար քաղաքացիներ, կա՛մ այն ​​մարդիկ են, ովքեր արդեն բացահայտվել են և ողջ-ողջ վերադարձել տուն, կա՛մ, ցավոք, նրանք, ովքեր ճանաչվել են մահացած»,- ասել է նա։

Add new comment