«ԱՄՆ-ի և Չինաստանի զինված բախումը կարող է համակողմանի ազդեցություն ունենալ ամերիկյան հասարակության վրա». NYT

«ԱՄՆ-ի և Չինաստանի զինված բախումը կարող է համակողմանի ազդեցություն ունենալ ամերիկյան հասարակության վրա». NYT

«ԱՄՆ-ի և Չինաստանի զինված բախումը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կարող է համակողմանի ազդեցություն ունենալ ամերիկյան հասարակության վրա»,- գրել է Վաշինգտոնի ռազմավարական և բյուջետային գնահատականների կենտրոնի վերլուծաբան Ռոս Բեբիջը «The New York Times»-ի հոդվածում։

Ըստ նրա՝ մեծ պատերազմը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ըստ երևույթին, այժմ շատ ավելի հավանական է, քան երբևէ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր, և առավել հնարավոր պատրվակը կարող է դառնալ ներխուժումը Թայվան։

«Կշոշափվեն Միացյալ Նահանգների կենսականորեն կարևոր ռազմավարական շահերը։ Չինական հաջող ներխուժումը Թայվան ճեղքվածք կառաջացնի ԱՄՆ-ի և տարածաշրջանում նրա դաշնակիցների պաշտպանության շղթայում՝ լրջորեն վնասելով Ամերիկայի ռազմավարական դիրքը Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում և, հավանաբար, ԱՄՆ-ի համար կփակի Թայվանում արտադրվող կիսահաղորդիչների և կենսականորեն կարևոր այլ բաղադրիչների հասանելիությունը»,- նշել է Բեբիջը։

Նա հավելել է, որ Չինաստանի հետ բախման դեպքում ամերիկյան հասարակությունը պատերազմի այլ տեսակ կզգա, որը խորքից կազդի նրա վրա։

 

Add new comment