թուրքիա

Թուրքիան խոշոր ռազմածովային զորավարժություններ է անցկացնում

Թուրքիայում «Երկնագույն հայրենիք» խորագրով խոշոր ռազմածովային զորավարժություններ են մեկնարկում։ Տեղեկությունը հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն Սև և Էգեյան ծովերում, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ 10-օրյա վարժանքներում 90 ռազմանավ և հիսուն ինքնաթիռ են ներգրավված։

Զորավարժությունների նպատակն է գնահատել ռազմածովային նավատորմը կազմում ընդգրկված հրամանատարությունների արդյունավետությունն ու օպերատիվությունը, բարձրացնել ստորաբաժանումների օպերատիվ պատրաստվածության մակարդակը, բարելավել շտաբի անձնակազմի և ստորաբաժանումների վերլուծության և որոշումների կայացման կարողությունը սպառնալիքների պայմաններում, ինչպես նաև ստուգել զորավարժություններին մասնակցող այլ ուժերի հրամանատարությունների և ստորաբաժանումների փոխգործակցությունը:

Add new comment