ալիև-փաշինյան

Մեզ պետք չեն ...հայտարարություններ կամ բանաձևեր, այս պահին խնդիր կա կանխելու Ադրբեջանի հերթական արկածախնդրությունը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը․ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում, ապա պետք է քայլեր ձեռնարկեն ադրբեջանական «եփվող» նոր էսկալացիան լիցքաթափելու համար:

Մեզ պետք չեն հերթական ագրեսիայից հետո դատապարտող հայտարարություններ կամ բանաձևեր, այս պահին խնդիր կա կանխելու Ադրբեջանի հերթական արկածախնդրությունը:

Փաշինյանի, իր ԱԳ նախարարի ցաքուցրիվ խոսքը, կաշկանդվածությունն ու անատամ տեքստերը Բաքվից հնչած սպառնալիքների վերաբերյալ ևս ցույց են տալիս, որ Ադրբեջանից հնչած ահազանգը սրանց անակնկալի է բերել:

Ինչպե՞ս անակնկալ չլիներ, երբ փաշինյանական ողջ վարչակազմն անցնող տարիներին անընդհատ զոհաբերել է հայկական շահերը, հիմա էլ նույնը` հասարակությանը նախապատրաստում է նոր զիջումների, իսկ Ալիևն իրենց պատրաստակամությունը չի գնահատում:

Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու և իր ներքին օրակարգի սպասարկման ուղղությամբ»:

Add new comment