Իրան

Իրանի բանակը համալրվել է 1000 ժամանակակից ԱԹՍ-ով

Իրանի բանակը 1000 ժամանակակից անօդաչու թռչող սարք է ստացել: Տեղեկությունը հայտնում է «Mehr»-ը ՝ հղում անելով զինված ուժերի հայտարարությանը, որը հրապարակվել է երկրում անցկացվող «Պայամբար-ի-Ազամ 19» զորավարժությունների կապակցությամբ։

«Իրանը կկարողանա օգտագործել հայրենական արտադրության ամենաժամանակակից 1000 անօդաչու թռչող սարքերը։ Իրանական բանակը միշտ ձգտել է ավելի մեծ հնարավորություններ ստանալ ցանկացած սպառնալիքի հակազդելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Բանակն ու ԻՀՊԿ-ն անցկացրել են «Պայամբար-ի-Ազամ 19» խորագրով համատեղ զորավարժություններ, որոնք ամենամյա «Ուժ» զորավարժությունների մաս են կազմում:

Զորավարժությունների նպատակն է բարձրացնել մարտական հզորությունը և բարելավել հնարավոր սպառնալիքները բացահայտելու և դրանց դիմակայելու ունակությունը:

Add new comment