Գրոնո

ԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել աջակցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին:

«Մենք բարձր ենք գնահատում երկու երկրների ղեկավարության և պաշտոնյաների հետ մտքերի խորը փոխանակումը խաղաղության հասնելու, իրավիճակի կարգավորման և տարածաշրջանային համագործակցության զարգացման ամենաարդյունավետ ուղիների վերաբերյալ։ ԵՄ-ն պատրաստ է ընդլայնված աջակցություն ցուցաբերել այս գործընթացում՝ կենտրոնանալով տարբեր ասպեկտների վրա, ներառյալ ընթացիկ երկկողմ բանակցությունները, հումանիտար խնդիրները և փոխկապակցվածությունը:

Բացի դրանից՝ մենք ձգտում ենք խթանել տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները»- գրել է Մագդալենա Գրոնոն X սոցիալական ցանցում:

Add new comment