տր

ԵԽ նախագահը շուտով կհանդիպի Փաշինյանին

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝  նշելով.

 «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ հեռախոսազրույցում մենք քննարկել ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների դրական դինամիկան։ Ես արտահայտել եմ ԵՄ-ի հանձնառությունը՝ ավելի ամրապնդելու մեր գործընկերությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա և խորացնելու մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ անվտանգության, տնտեսության, մարդկանց միջև շփումների, ժողովրդավարական ինստիտուտների: Անհամբեր սպասում եմ շուտով անձամբ հանդիպել վարչապետ Փաշինյանին»:
 

Add new comment