Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Իրանն սկզբունքորեն դեմ չէ Թրամփի վարչակարգի հետ բանակցություններին, բայց խնդիրը ոչ թե բանակցություններն են, այլ դրանց արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարումը, որը Միացյալ նահանգները չի արել ու հետամուտ է եղել Իրանի վարչակարգի տապալմանը»։
Փեզեշքիանը նաև շեշտել է, որ Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում։ Նրա խոսքով՝ եթե Իրանի միջուկային օբյեկտների դեմ գործողություն լինի, Իրանը կպաշտպանի իրեն։
Add new comment