ytu

Հայտնի հեռուստահաղորդավարը հանդես է եկել ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի

Հայտնի հեռուստահաղորդավար եւ լրագրող, «Տեֆի» հեռուստամրցանակի դափնեկիր, Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիայի անդամ Դմիտրի Դիբրովը հանդես է եկել ի պաշտպանություն Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի:

 Նա ասել է, որ բավականաչափ տեղեկացված չէ հարցի իրավական կողմից, բայց վստահաբար բարձր է գնահատում Ռուբեն Վարդանյանի ներդրումը Հայաստանի զարգացման գործում: 

«Իմ գործը չէ այն կողմից նրան ուղղված մեղադրանքներով զբաղվելը, բայց կարող եմ ասել, թե ինչքան բան է արել, անում և կանի այդ մարդն իր հայրենիքի համար»,-նշել է Դիբրովը՝որպես օրինակ նշելով Ռուբեն Վարդանյանի միջոցներով կառուցված Դիլիջանի միջազգային դպրոցը՝ UWC-ն: 

Հեռուստալրագրողը Ռուբեն Վարդանյանին որակել է որպես բարձր կարգի արժանիքներ ունեցող մարդ, որը նաև հումանիստ է:

 

Add new comment