па

Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է այցելելու Հայաստան․ Բլինքեն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Վաշինգտոնում։

Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է մեկնելու Հայաստան, որպեսզի համատեղ սահմանային անվտանգության աշխատանքներ իրականացվեն։ Այդ մասին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման ժամանակ։

«Մենք միտված ենք ապահովել Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությանը Հայաստանի Հանրապետության տարածքում»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նրա խոսքով՝ ռազմավարական գործընկերության հանձնաժողովի ստեղծումը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում։

Add new comment