Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը վրացի գործընկերոջ՝ Մակա Բոչորիշվիլիի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Հայաստանում իբր «ռևանշիստական միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար:
Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Վերջին 4 տարում զգալի առաջընթաց է գրանցվել խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում, ինչպես նաև՝ սահմանազատման հարցում առաջին դրական արդյունքները: Սակայն Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջները» (չակերտները՝ detq.info ) դեռևս մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ», - ասել է նա:
Add new comment