հճֆը

Տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի առկայությունը կարող է միայն ապակայունացնել իրավիճակը․Փեզեշքիան


Տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի առկայությունը կարող է միայն ապակայունացնել իրավիճակը․ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

«Ես և մեր գերագույն առաջնորդը կարծում ենք, որ մեր տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանի երկրների միջև պայմանավորվածությունների միջոցով»,- ասել է Փեզեշքիանը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն և համապարփակ բնույթ են կրում։ Իրանական կողմը մտադիր է շարունակել սերտ երկխոսությունը։

 

Add new comment