Թուրքիան ողջունում է Հայաստանի կողմից 2 հանցագործների արտահանձնումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը՝ կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց Թուրքիային արտահանձնելու գործում։
Ըստ «Դետքի»՝ այս մասին տեղեկացնում է «ermenihaber»-ը:
Հայաստանից Թուրքիա երկու անձանց արտահանձնման վերաբերյալ գրավոր հայտարարության մեջ նախարարությունը նշել է, որ Հայաստանն արձագանքել է Ինտերպոլի կարմիր ծանուցման հարցմանը՝ Թուրքիային արտահանձնելով կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց։
Հայտարարության մեջ շեշտվում է. «Թուրքիան գնահատում է Հայաստանի համագործակցությունն այս հարցում»։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն էլ հայտնել է, որ հանցավոր խմբավորման առաջնորդ Էրջան Յըլմազը և նույն կազմակերպության անդամ Իբրահիմ Քայմաքը, որոնք հետախուզվում էին Ինտերպոլի կարմիր ծանուցումներով, թուրքական ոստիկանության կողմից Հայաստանից տեղափոխվել են Թուրքիա։
Add new comment