Նիկոլ Փաշինյան

Մենք ճամփորդում ենք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան

Արտաքին ու ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում ենք ՀՀ քաղաքացիներին ու միջազգային գործընկերներին, հենվում է իրական Հայաստանի հայեցակարգի վրա: Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այսօր այդ հենքի վրա իրականացնում ենք բալանսավորման քաղաքականությունը, ինչը նշանակում է, որ մեր արտաքին գործընկերների հետ հարաբերությունները չեն զարգանում  մեկը մյուսի հաշվին: Մյուս կողմից այդ հարաբերություններն ունեն որոշակի փոխազդեցություններ ու հայեցակարգային նրբությունն այն է, որ այդ հարաբերությունների միջև որոշակի բալանս ձևավորվի»:

Փաշինյանի խոսքով Հայաստանը ճիշտ զարգացման տրամաբանության վրա է գտնվում:

Այն գործընթացը, որը մենք անցել ենք, համարում եմ, որ ճամփորդություն  է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից դուրս՝ այսօրվա իրական աշխարհ: Մենք առաջարկում ենք, որ բոլորով հաշիվ տանք, որ ապրել ենք այդ վեպի սյուժեի մեջ ու դուրս գանք այդ սյուժեից դեպի Իրական Հայաստան: Սա մեր ներքին ու արտաքին քաղաքական հայեցակարգն է»,- ասաց Փաշինյանը:

Add new comment