Մեր դիվանագիտական օրակարգում այդ հարցը մշտապես առկա է․ Փաշինյանը՝ Բաքվում Արցախի ղեկավարության շինծու դատավարության մասին
Այն տեսարանները, որոնք մենք տեսանք, մտահոգիչ են։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե ի՞նչ է արել կամ անելու պաշտոնական Երևանը Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ։
«Այն տեսարանները, որոնք մենք տեսանք, մտահոգիչ են, բայց պետք է արձանագրեմ, որ մենք այս իրավիճակին մոտենում ենք չվնասելու տրամաբանությամբ։ Մեր դիվանագիտական օրակարգում այդ հարցը մշտապես առկա է, և մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել, որպեսզի հասնենք արդյունքի։
Ես կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություն անել, բայց դրա ազդեցությունն ու հետևանքները այդ մարդիկ բանտում իրենց մաշկի վրա զգալու են։ Դա՞ եք ուզում, ես չեմ ուզում»,–ասաց նա։
Add new comment