Submitted by H.Aslanyan on
ԱԽ քարտուղար

Մենք խաղաղություն չենք խնդրում, լուծումներ ենք առաջարկում, մնալու ենք մեր օրակարգի շրջանակներում. ԱԽ քարտուղար

Հայաստանի մոտեցումը՝ կոնկրետ հարցերին,  հստակ ձևակերպված է, օրակարգային բոլոր հարցերով մենք առաջարկել ենք լուծումներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին։

Նրա խոսքով՝ օրինակներից մեկն ապաշրջափակումն է, և Հայաստանն առաջարկել է «Խաղաղության խաչմերուկը»:

«Տարածաշրջանում ապաշրջափակման մեր տեսլականը «Խաղաղության խաչմերուկն» է: Մենք շարունակում ենք այս ուղղությամբ շարժվել, և խաղաղության օրակարգը շարունակում է մեր առաջնահերթությունը մնալ։

Մենք խաղաղություն չենք խնդրում, մենք առաջարկում ենք խաղաղ լուծումներ գոյություն ունեցող բոլոր հարցերին, մենք շարունակելու ենք մնալ մեր օրակարգի շրջանակներում»,- ասաց  նա։ 

Հարցին էլ՝ կա՞ որոշակի համաձայնություն խաղաղության պայմանագրի վիճարահույց կետերի շուրջ, Գրիգորյանն ասաց. «Մենք այդ երկու հոդվածի վերաբերյալ առաջարկություններ ենք փոխանցել ադրբեջանցիներին և սպասում ենք նրանց արձագանքին, հուսով ենք լուծում կգտնենք»:

Add new comment