Իսրայելը նախատեսում է Թուրքմենստանում դեսպանատուն բացել
Իսրայելը Թուրքմենստանում դեսպանատուն կբացի Իրանից 30 կմ հեռավորության վրա։ Սպասվում է, որ Իսրայելի ԱԳ նախարար էլի Քոենը շուտով կմեկնի Թուրքմենստան, որպեսզի պաշտոնապես բացի Իսրայելի մշտական դեսպանությունը մայրաքաղաք Աշխաբադում: Դեսպանատունը կլինի Իսրայելի ամենամոտ պաշտոնական առաքելությունն Իրանի սահմանին:
Ըստ տեղեկությունների՝ Քոենի այցը Թուրքմենստան և դեսպանատան բացումը կոչված են Իրանին «հասկացնել», որ Իսրայելն իրական և աճող ազդեցություն ունի տարածաշրջանում։
Add new comment