Նոր զորամասի շահագործումը նախատեսված է 2023 թ. երկրորդ կեսին. նախարարի այցելությունները զորամասեր շարունակվում է
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում, ծանոթացել սահմանագոտու երկայնքով իրականացված լայնածավալ ինժեներական, ամրաշինական աշխատանքներին։
Պապիկյանն այցելել է նաև զորամասի ստորաբաժանումներից մեկի համար նոր կառուցված մշտական տեղակայման վայր, շրջել շինհրապարակում, հետևել կառուցապատման աշխատանքներին:
Ըստ նախարարության՝ զորամասն ապահովված է լինելու հարմարավետ զորանոցներով, շտաբային, թիկունքային, ճաշարանային շենք-շինություններով, առանձին նշանակության ենթակառույցներով:
Սուրեն Պապիկյանը շինարարության պատասխանատուներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել շինությունների անվտանգային նորմերին, ռազմական տեխնիկայի և սպառազինության պահման վայրերին, ինչպես նաև խստորեն պահել շենքերի ամրաշինական չափորոշիչները:
Զորամասը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա երկրորդ կեսին:
Add new comment