«Գերմանիայում վարժական հավաքների են մասնակցել ավելի քան 3 հազար ուկրաինացի զինծառայողներ». Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր գերմանական ռազմական կենտրոններում վարժական հավաքների են մասնակցել ավելի քան 3 հազար ուկրաինացի զինծառայողներ:
Նրա խոսքով՝ առաջիկայում այդ թիվը կավելանա: Այդ մասին կանցլերը հաղորդել է Բունդեսթագում:
«Ուկրաինացի զինծառայողների ուսուցման ծրագիրը սերտորեն կապված է Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի նմանօրինակ նախաձեռնությունների հետ, մեր երկիրը դառնում է Եվրոպայում ուկրաինացի զինծառայողների ուսուցման կենտրոնական հարթակը», - խորհրդարանի նիստում ասել է Շոլցը:
Add new comment