զենք

2024-ին ԱՄՆ-ն ամենաշատը Թուրքիային է զենք վաճառել

ԱՄՆ պետքարտուղարությունը տվյալներ է հրապարակել 2024-ին ԱՄՆ-ի կողմից այլ երկրներին վաճառած ռազմական տեխնիկայի վաճառքի վերաբերյալ։  Նշվում է, որ 2023-ի համեմատ զենքի վաճառքն աճել է 45.7%-ով ու հասել 117.9 մլրդ դոլարի, որը համարվում է ռեկորդային ցուցանիշ։ 

Նշվում է, որ զենքի վաճառքն ու փոխանցումն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կարևոր գործիքներից է, ինչը պոտենցիալ երկարաժամկետ ազդեցություն ունի համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության համար։

2024-ին ամենաբարձր գնով զենքի  վաճառքի գործարքը կնքվել է Թուրքիայի հետ։ Գործարքի արժեքը կազմել է 23 մլրդ դոլար և Թուրքիան ձեռք է բերել F-16 կործանիչներ և արդիականացման սարքավորումներ։ Թուրքիային հաջորդում է Իսրայելը՝ 18.8 մլրդ դոլարի F-15 կործանիչների գնումներով և Ռումինիան՝ 7.2 մլրդ դոլար արժողությամբ F-35 կործանիչների գնմամբ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Add new comment