հարցում

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությունը լիովին դրական է գնահատել բնակչության 27.2%-ը, ԵՄ-ին անդամակցությունը՝ 23.3%-ը. Gallup

Gallup-ը հրապարակել է քաղաքացիների շրջանում իրականացված հարցումների տվյալները:

Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Ինչպե՞ս եք վերաբերվում  ՀՀ-ԱՄՆ-ի  ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթին հարցին՝   հարցվածների 27.2% -ը նշել է, որ լիովին դրական է վերաբերվում, ավելի շուտ դրական վերաբերվում է 34.5%-ը, ավելի շուտ բացասական նշել է 13.1%-ը և 10.9%-ը նշել է ընդհանրապես բացասական։ 14%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։

Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի վերաբերյալ հարցմանը քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ. լիովին դրական՝ 23.3%-ը, ավելի շուտ դրական՝ 31.9%-ը: Ավելի շուտ բացասական նշել է 12%-ը և ընդհանրապես բացասական նշել է 19.3%, այսինքն մեծամասնությունը դրական է վերաբերվում այս հանգամանքին:

Հարցին՝ անձամբ հավատո՞ւմ եք, որ Հայաստանի Հանրապետությունն առաջիկա 10 տարվա ընթացքում հնարավորություն կունենա անդամակցել Եվրոպական Միությանը, 51%-ը  նշել է, որ հավատում է, 40%-ը նշել է, որ չի հավատում,  դժվարացել է պատասխանել՝ 9%-ը։
 

Add new comment