Ալիևն առաջարկում է բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արդյունավետ չէ և բարեփոխման կարիք ունի:
Ալիևն այս մասին ասել է Բաքվում գումարված Չտարածման շարժման շփման խմբի գագաթնաժողովում, որի օրակարգում «COVID-19» հիվանդության դեմ պայքարն է:
«Եվս մեկ կարևոր հարց, որն արդեն տարիներ շարունակ քննարկվում է աշխարհում, դա ՄԱԿ-ի համակարգի բարեփոխումն է: Անվտանգության խորհուրդն անցյալ է հիշեցնում և չի արտահայտում այսօրվա իրողությունները: Խորհուրդն այսօր արդյունավետ չէ, դրա կազմը պետք է ընդլայնել, որ այն լինի ավելի ներկայացուցչական և աշխարհագրության տեսակետից ավելի արդար»,- ասել է Ալիևը:
Add new comment