հճըֆք

Ալմաթիում մեկնարկում է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը


Ալմաթիում այսօր կմեկնարկի ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը։ Միջոցառումը կտևի երկու օր։ Համաժողովին կմասնակցեն Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղրղզստանի վարչապետները։

Բացի դրանից, ակնկալվում է ԵԱՏՄ-ում դիտորդ երկրների՝ Իրանի առաջին փոխնախագահի, Կուբայի և Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև հրավիրված երկրների՝ Ադրբեջանի և Տաջիկստանի կառավարությունների ղեկավարների մասնակցությունը։

Նեղ և ընդլայնված կազմով անցկացվող հանդիպման օրակարգում ընդգրկված են առևտրատնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ։

Հունվարի 31-ին ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարները, դիտորդ պետությունները և հրավիրված հյուրերը կմասնակցեն Digital Almaty 2025 թվային ֆորումի լիագումար նիստին:

 

Add new comment