Submitted by Անի Երյան on
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտ

Փաշինյանի վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը. Լեմկինի ինստիտուտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը: Այս մասին հայտարարություն է տարածել Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը:

«Նրա անիմաստ հայտարարություններն անտեսում են, ի թիվս այլոց, թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի և հայ գիտնականների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակների պատմական հետազոտությունները, խոչընդոտում Հայոց ցեղասպանության զոհերի արդարության համար շարունակվող պայքարին և ստեղծում վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա, հատկապես Ադրբեջանի կողմից արցախահայերի նկատմամբ ցեղասպանության և Հայաստանի Հանրապետությանը սպառնացող շարունակական սպառնալիքների համատեքստում։

Հուսով ենք, որ Հայաստանի վարչապետը կպարզաբանի Ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությունները և ջանքեր կգործադրի կանխել իր և Հայոց ցեղասպանությունը ժխտողների հայտարարությունների միջև որևէ համընկնում», - ասված է հայտարարությունում: 

Image
ոեֆը.-

Add new comment