Եթե կարելի է մի ճակատագիր փրկել, ուրեմն ամեն ինչ պետք է արվի այդ ճակատագիրը փրկելու համար. Անդրանիկ Քոչարյան
Ազգային Ժողովում ավարտվեց Արցախյան պատերազմներում անհետ կորած զինծառայողների ծնողների հետ փակ հանդիպումը: Այյն տևեց 4 ժամից ավելի:
Հանդիպումից հետո ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կոնստրուկտիվ քննարկում էր և կարևոր բոլորի համար:
«Եթե կարելի է մի ճակատագիր փրկել, ուրեմն ամեն ինչ պետք է դրվի այդ ճակատագիրը փրկելու համար»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ՝ Քոչարյանը 1 ամիս անց կրկին կհանդիպի անհետ կորածների ծնողների հետ:
Add new comment