Իրանը նոր բալիստիկ հրթիռ է ցուցադրել
Կիրակի՝ փետրվարի 2-ին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այցելել է հրթիռների ցուցահանդես, որտեղ առաջին անգամ ցուցադրվել է Իրանի պաշտպանության նախարարության մշակած միջին հեռահարության նոր բալիստիկ հրթիռը (IRBM): Tasnim լրատվական գործակալությունը հայտնում է, որ դա Etemad (Վստահություն) բալիստիկ հրթիռն է։
Փեզեշքիանի խոսքով՝ «Իրանի պաշտպանական կարողությունները զարգանում են և թույլ չեն տալիս որևէ երկրի հարձակվել»:
16 մետր երկարությամբ հրթիռի թռիչքի հեռահարությունը 1700 կմ է։ Ենթադրվում է, որ խոսքը բարձր ճշգրտության հրթիռի մասին է։
Add new comment