Տիգրան Աբրահամյան

«Սահմանազատման» գործընթացի շրջանակում իշխանությունը Տավուշի մարզում ապատեղեկատվության մեծ դոզա է ներարկում

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է. ««Սահմանազատման» գործընթացի շրջանակներում իշխանությունը Տավուշի մարզում, տարբեր ուժային կառույցների և քպ հովանավորյալների միջոցով ապատեղեկատվության մեծ դոզա է ներարկում:

Նույնիսկ հարևան գյուղերում, շատ դեպքերում, պրոցեսին վերաբերվող իրար հակասող տեղեկություններ են տալիս, ու այս ամենը տեղի է ունենում քողարկված և բավականին լավ մշակված սցենարով:

Սրանով է պայմանավորված, որ շատ դեպքերում քննարկման առարկա դարձող նյութի սկզբնաղբյուրը շատ դժվար է լինում ճշտելը կամ թեման այնպիսի տրանսֆորմացիաների է ենթարկվում, որ հետևից հասնել չի ստացվում:

Մի խոսքով, իշխանությունը հերթական փոթորիկից առաջ մասշտաբային տեղեկատվական նախապատրաստություն է տեսել` տոտալ ապատեղեկատվության, իսկ որոշ ուղղություններով, տեղեկատվության բլոկադայի միջոցով»:

Add new comment