Պաղեստինի իշխանությունները հայտնել են Գազայում զոհերի թիվը
Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության զոհ է դարձել ավելի քան 61 հազար մարդ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Պաղեստինի կառավարության մամուլի ծառայությունը։
Պաղեստինի առողջապահության նախարարության կողմից փետրվարի 1-ին հրապարակված զեկույցի համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 61.000 մարդ:
«Ավելի քան 61 հազար մարդ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության զոհ է դարձել»,- ասվում է հայտարարության մեջ:
Կառավարության տվյալներով՝ զոհվածների թվում կա 1155 բուժաշխատող, 205 լրագրող և քաղաքացիական պաշտպանության 194 աշխատակից:
Add new comment