սիրիա

Թուրքիան և Սիրիան կարող են ռազմական համագործակցության համաձայնագիր կնքել

Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սիրիայի նոր կառավարությունը մտադիր է խորացնել ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ:

Հայտնում է ermenihaber-ը:

Մասնավորապես նշվում է, որ Սիրիան Թուրքիայից խնդրել է թե՛ հարվածային և թե՛ հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):

Սիրիայի պաշտպանության նախարարության պաշտոնյաներից մեկն էլ հայտարարել է, որ շուտով Թուրքիան կմատակարարի նշված զինատեսակները:

«PKK/YPG վտանգի չեզոքացման, Իսրայելի կողմից սահմանային խախտումների զսպման և պաշտպանական գծի ամրապնդման համար Թուրքիայի պաշտպանական տեխնոլոգիաները չափազանց կարևոր են»,- հավելել է նա:

Add new comment