Թուրքիան Բանգլադեշին 18 հատ բազմափող հրթիռային համակարգ է մատակարարել
«Army Recognition» ռազմական նորությունների հարթակը գրում է, որ Թուրքիան շարունակում է ուժեղացնել Բանգլադեշի ռազմական կարողությունները:
Հաղորդում է ermenihaber-ը:
Ըստ այդմ՝ Բանգլադեշ են մատակարարվել թուրքական արտադրության 18 հատ «TRG-230» և « TRG-300» բազմափող հրթիռային համակարգեր:
Զուգահեռաբար նշվում է, որ Բանգլադեշը նախատեսում է Թուրքիայից ձեռք բերել 26 հատ «TULPAR» տեսակի թեթև տանկ:
Add new comment