Մեզ համար շատ կարևոր է Ադրբեջանի և Հայաստանի անվտանգությունը. Իրանի ԱԳՆ խոսնակ
«Մեզ համար շատ կարևոր է կովկասյան տարածաշրջանի անվտանգությունը և բոլոր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի անվտանգությունը»ա: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Մենք լավ հարաբերություններ ունենք Ադրբեջանի և Հայաստանի հետ, և կան դիվանագիտական շփումներ, որոնք վերջին օրերին աճել են։ Մենք հայտարարել ենք և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ցանկացած օգնություն ցուցաբերել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման համար, այդ թվում՝ աջակցելով այս երկու երկրների միջև երկխոսության առաջխաղացմանը»,- հայտարարել է Բաղային։
Add new comment