Հնդկաստանը հայտնել է, որ իր պաշտպանական արտահանման երեք հիմնական ուղղություններից մեկը ՀՀ-ն է
Կառավարության քաղաքականության բարեփոխումների, բիզնես նախաձեռնությունների դյուրինության և ինքնապահովման մղման շնորհիվ Հնդկաստանն այժմ իր արտադրանքն արտահանում է ավելի քան 100 երկիր: Դրա մասին հայտնել են.Հնդկաստանի կառավարության մամուլի տեղեկատվական բյուրոյից։
Նախորդ ֆինանսական տարվա համեմատ արձանագրվել է պաշտպանական ոլորտի արտահանման 32,5 տոկոս աճ։
Նշվում է, որ 2023-2024 թվականներին Հնդկաստանի պաշտպանական արտահանման երեք հիմնական ուղղություններն են դարձել Միացյալ Նահագները, Ֆրանսիան և Հայաստանը։
Add new comment