Դետք

Մանկական տանկեր՝ Բեռլինի փողոցներում. ամենաարտասովոր տանկային բրիգադի պատմությունը

Գաղտնիք չէ, որ միլիտարիզմը եղել է գերմանական ժողովրդի յուրահատկություններից մեկը իր ողջ պատմության ընթացքում։

ԳԴՀ-ում, ինչպես ԽՍՀՄ-ում, գործում էր Էռնստ Թելմանի անվան պիոներական կազմակերպություն:

Պիոներների պալատում, որը գտնվում էր գերմանական Բադ Շմիդեբերգ կոչվող փոքրիկ քաղաքում, 60-ականների սկզբին ծնվեց այն միտքը, որ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության,  Գերմանիայի ժողովրդական բանակի հեղինակությունը ամրապնդելու համար անհրաժեշտ էր ստեղծել գործող տանկերի խումբ։ Ցանկալի էր՝ երկաթե, և որ շարժվեին։ Պիոներների պալատում տեխնիկապես անհնար էր կատարել այս առաջադրանքը, բայց տեղական ագրոքիմիական ձեռնարկությունն իր վրա վերցրեց առաջադրանքը և մի փոքր երևակայությամբ կարողացավ արտադրել գոյություն ունեցող խորհրդային տանկերի տեսողականորեն նմանատիպ օրինակներ`  «Traband»-ի շարժիչներով։

Ահա թե ինչպես են գերմանացի պիոներները ստացել իրենց տանկերը։ Տղաների ուրախությանը չափ ու սահման չկար: Դրանց մեջ կարող էին միանգամից երկու հոգի նստել, մեկը՝ որպես վարորդ- մեխանիկ, մյուսը՝ հրամանատար։

Բայց այդ ամենը չավարտվեց. երեխաները սկսեցին ուսումնասիրել մարտավարության և տանկային մարտերի հիմունքները: Ամեն ինչ մոտավորապես այնպիսին էր, ինչպիսին կլիներ մեծահասակների համար՝  գրոհներ, մանևրներ, ծխի էֆեկտներ:
Պիոներական տանկային բրիգադի համբավը հասավ մինչև Բեռլին։ Շուտով T-34 և T-62 տանկերի պատճենները նաև մայրաքաղաքի փողոցներում էին: Այդ օրերից շատ ժամանակ է անցել, և այժմ այս բրիգադը գերմանական հասարակության կողմից մեկնաբանվում է որպես գաղտնի ծառայությունների գրեթե հատուկ գործողություն, որ նրանք երեխաներին սովորեցրել են կռվել և օգտագործել նրանց։

Add new comment