Ինչ է ասել Փաշինյանը Վաշինգտոնում
Ամփոփ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ուշագրավ հայտարարությունները, որոնք նա հնչեցրել է երեկ Վաշինգտոնում:
.Չնայած բոլոր մարտահրավերներին՝ ի վիճակի ենք եղել բարձրացնել մեր անկախության ու ինքնիշխանության մակարդակը․ ՀՀ-ն դառնում է ավելի ու ավելի անկախ երկիր:
.Երբ մտածում էինք` որն է անկախության մակարդակի բարձրացման բանաձևը, եկանք եզրակացության, որ դա նշանակում է քչերից կախվածությունը փոխարինել շատերից կախվածության:
. Հույս ունենք, որ Թրամփի ադմինիստրացիան ավելի շատ ջանքեր կգործադրի Հարավային Կովկասում խաղաղության համար:
. Մենք ցանկանում ենք ԱՄՆ-ի հետ նոր հարաբերությունների դարաշրջան սկսել:
. Ադրբեջանն ասում է, որ հայ-ադրբեջանական սահմանին չպետք է տեղակայվեն երրորդ երկրների զորքեր՝ բացահայտ ակնարկելով ԵՄ քաղաքացիական առաքելության մասին: Մենք դա հաշվի ենք առնում և առաջարկում դրանք չտեղակայել սահմանի այն հատվածներում, որոնք սահմանազատված են:
. Հայերն աշխարհում ունեն «նահատակ ազգի» իմիջ, աշխարհը մեզ այդպես է ընդունել: Երբ հայի են տեսնում արտերկրում, ասում են, թե «օ՜, դու հայ ես, դու նահատակ ես»։ Մեր կառավարության հիմնական խնդիրն այդ պատկերացումը փոխելն է։
.Հայաստանը և Թուրքիան երբևէ այնպիսի ակտիվ երկխոսության մեջ չեն եղել, ինչպես հիմա:
.Ցանկանում ենք նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում:
.Ադրբեջանին առաջարկում ենք բացել երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջան՝ սկսելով նոր ու մաքուր էջից:
Add new comment