հարցում

Թուրքիայի համար ամենավտանգավոր երկիրն Իսրայելն է. սոցհարցում

Թուրքական հետազոտական «Panorama TR» ընկերությունը  Թուրքիայի հասարակության շրջանում սոցհարցում է անցկացրել՝ պարզելու, թե մարդկանց կարծիքով ո՞ր պետությունն է ամենամեծ վտանգը ներկայացնում իրենց երկրի համար:

Հարցին, թե որ երկիրն է Թուրքիան դիտարկում որպես ամենամեծ վտանգ, մասնակիցների մեծամասնությունը տվել է «Իսրայել» և «ԱՄՆ» պատասխանները:

Իսրայելին, որպես Թուրքիայի համար ամենամեծ վտանգ ներկայացնող երկիր, համարել է հարցվածների 36.9, իսկ ԱՄՆ-ին՝ 31.4 տոկոսը:

Որպես Թուրքիայի համար ամենավտանգավոր երկիր՝ հնչել է նաև Սիրիայի անունը: Այն եղել է ենթադրյալ վտանգավորների 3-րդ հորիզոնականում։

Աղբյուրը՝ ermenihaber

 

Add new comment