Կառավարությունը պետք է աջակցի արցախահայերին, հակառակ դեպքում շատերը կհեռանան հայրենիքից. Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախցիների համար նախատեսված սոցիալական հատկացումներն առաջիկայում փոփոխություններ են կրելու` կրճատվելու տեսքով, ինչը մարդկանց մոտ բավականին մեծ անհանգստություններ է ստեղծել:
Հասկանալի է, որ պետությունը չի կարող անվերջ սոցիալական մեծ ներարկումներ անել, սակայն արցախցիների տապալված բնակարանային ծրագիրն ու ժամկետային առումով անբավարար սոցիալական հատկացումները մեծ խնդիրներ են առաջացնելու:
Կառավարությունը պարտավոր է այս փուլում ևս կարիքների վերագնահատում անել և վերանայել իր «տապոռային» մոտեցումը ու դեռ որոշակի ժամանակահատված շարունակելու սոցիալական աջակցության ծրագրերը:
Հակառակ դեպքում, առաջիկա գարնանը, ստեղծված իրավիճակը, շատերին կստիպի մտածելու արտագնա աշխատանքի և սեփական հայրենիքից հեռանալու մասին»:
Add new comment