![Ուկրաինա](/sites/default/files/styles/wide/public/2025-02/ukraina-voyna-pokhorony-voennosluzhashchie-ceremoniya-15-770x_.jpg?itok=ef1HnD4G)
Զելենսկին հայտնել է պատերազմում Ուկրաինայի զոհերի թիվը
Ռուսաստանի հետ պատերազմում զոհվել է մոտ 45.100 ուկրաինացի զինվոր, վիրավորվել՝ 390.000-ը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նման թվեր նշել է բրիտանացի լրագրող Փիրս Մորգանի հետ հարցազրույցի ժամանակ։
Երկու ամիս առաջ Զելենսկին հայտնել էր 43.000 զոհվածի և 370.000 վիրավորի մասին, գրում է svoboda.org-ը։
Ուկրաինացի առաջնորդն այն ժամանակ ռուսական կորուստները գնահատել էր գրեթե 200.000 սպանված և 550.000 վիրավոր, իսկ այժմ նա ասել է, որ հակառակորդը կորցրել է 300-350.000 զինվորական, 70.000-ն անհայտ կորել է, իսկ վիրավորների թիվը 700.000 է։
UALosses նախագիծը, որը հիմնված է բաց տվյալների վրա, գնահատում է Ուկրաինայի Զինված ուժերի սպանված զինծառայողների թիվը 63.584: Ռուսական կողմն իր կորուստների մասին պաշտոնական տվյալներ չի հաղորդում։
Add new comment